Հովհաննես Սահակյանը` ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում կլինի ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը: Այս մասին այսօր ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողներին հայտնել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ԱԺ պատգամավոր, այդ հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նշանակվեց  Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել