Եթե Ձեր բնակարան են մտել առանց Ձեր թույլտվության

Մարդու կամքին հակառակ նրա բնակարան ապօրինի մուտք գործելը ՀՀ օրենսդրությամբ քրեորեն պատժելի արարք է: Դրա համար ՀՀ օրեական օրենսգիրք պատիժ է սահմանում տուգանք՝ 50.000-100.000 դրամի չափով կամ կալանք՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով:

Նույն գործողությունները, որոնք կատարվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝պատժվում են տուգանքով՝ 100.000-200.000 դրամի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:

Իսկ եթե վերոհիշյալ արարքը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով՝պատժվում է տուգանքով՝ 200.000-400.000 դրամի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ 2-5 տարի ժամկետով, կամ կալանքով՝ 1-2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել