Անձը ազատվում է պարտադիր կուտակային վճարը չկատարելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունից. Արտեմ Ասատրյան

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ քննարկեց «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու մասին» օրենքի նախագիծը:

ԱԺ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի N ՍԴՈ-1142 որոշման պահանջներն ապահովելու նպատակով, մինչեւ 2014 թվականի սեպտեմբերի 30-ը կասեցվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ 2010 թվականի դեկտեմբերի 22-ի օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը:

Նրա խոսքով՝ պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու եւ փոխանցելու պարտավորություն ունեցող անձը ազատվում է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարը չկատարելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունից:

Նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց նաեւ, որ օրենքի 76-րդ հոդվածի գործողության կասեցման ժամկետը լրանալուց հետո ծագած իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշման պահանջներն ապահովելու նպատակով ընդունվող ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել