Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Էդիկ (Էդուարդ) Իշխանի Ղուկասյանին Պատվո շքանշանով պարգևատրելու համար:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Արցախյան ազատամարտում ներդրած ավանդի, ինչպես նաև ցուցաբերած անձնվիրության և խիզախության համար Էդիկ (Էդուարդ) Իշխանի Ղուկասյանին պարգևատրել Պատվո շքանշանով»,- ասված է հրամանագրում: