Ե՞թե անձը անօրինական ձերբակալվել կամ կալանավորվել է

Համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի` «Յուրաքանչյուր ոք, ում Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:
Վճռաբեկ դատարանի կողմից այս հարցի շուրջ արտահայտած դիրքորոշման համաձայն` ձերբակալման օրինականությունը չի կարող դուրս մնալ դատական վերահսկողության շրջանակից, և հարկադրանքի այդ միջոցի կիրառման ընթացքում թույլ տրված խախտումները պետք է արժանանան համարժեք իրավական գնահատականի և հանգեցնեն համարժեք իրավական հետևանքների, հակառակ դեպքում կխախտվի ձերբակալվածի` իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը:

Հետևաբար, կալանավորման միջնորդությունը քննելիս ձերբակալման ընթացակարգի խախտման փաստ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է ձեռնարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան միջոցներ:

Ձերբակալման ընթացակարգի խախտման հիմքով հայցի քննությունը պետք է իրականացվի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1064-րդ հոդվածի հիման վրա: Այլ կերպ` անօրինական ձերբակալման զոհը պետք է օժտված լինի փոխհատուցում ստանալու իրավունքով` անկախ համապատասխան հետաքննության, նախաքննության, դատախազության և դատարանի պաշտոնատար անձանց մեղքից:

Այլ պարագայում փոխհատուցման իրավունքը կարող է վերածվել պատրանքային և վերացական իրավունքի, քանի որ անօրինական ձերբակալման զոհի վրա անարդարացիորեն կդրվի ապացուցման լրացուցիչ բեռ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել