Նախագահի հրամանագրով ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնում վերանշանակվել է Հրանուշ Հակոբյանը:
Նախագահի հրամանագրով ՀՀ առողջապահության նախարար է նշանակվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Մուրադյանը: Այդ պաշտոնում նա փոխարինել է Դերենիկ Դումանյանին: Նախագահի մեկ այլ հրամանագրով ՀՀ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը նշանակվել է քաղաքաշինության նախարար` այդ պաշտոնում փոխարինելով Սամվել Թադեւոսյանին: