Գողություն՝ սուպերմարկետից

Ապրիլի 21-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Տիչինայի փողոցի 34 շենքի բնակարաններից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1950 թ. ծնված Վարազդատ Մ.-ին:

Պարզվել է, որ նա նույն օրն առավոտյան, ժամը 08.15-ին, Բագրատունյաց փողոցում գտնվող սուպերմարկետում, օգտվելով գանձապահի անուշադրությունից, սեղանից գողացել է նրա երկու բջջային հեռախոսները: Ոստիկանության փոխանցմամբ՝ գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել