Այսօր Կառավարության նիստի ժամանակ հավանության արժանացավ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Արտեմ Ասատրյանի խոսքով` մինչև ՍԴ 2014 թվականի ապրիլի 2-ի որոշման ամբողջական կատարումն ապահովող օրենսդրական փաթեթի ուժի մեջ մտնելը` առաջարկվում է կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը:
Այն վերաբերում է կուտակային վճարները չկատարելու դեպքում հաշվարկվող և գանձվող տույժերին:
Ինչպես նաև գործատուն (հարկային գործակալը) ազատվում է վարձու աշխատող և պայմանագրային եկամուտ ստացող մասնակիցների համար (անունից) 2014 թվականի հունվար-ապրիլ ամիսների կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար Օրենքի 76-րդ հոդվածով սահմանված տույժերից: