Կրեդիտավորման պայմանագիրը լուծելու սպառողի իրավունքը

Կրեդիտավորման պայմանագիրը կնքվում է գրավոր:

Սպառողն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու կրեդիտավորմանպայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե կրեդիտավորման պայմանագրով ավելի երկար ժամկետ նախատեսված չէ (մտածելու ժամանակ): Այդ դեպքում սպառողը պարտավոր է կրեդիտի գումարը օգտագործելու համար կրեդիտավորողին վճարել տոկոսներ, որոնք հաշվարկվում են կրեդիտավորմանպայմանագրով նախատեսված տարեկան փաստացի տոկոսադրույքին համապատասխան: Կրեդիտավորմանպայմանագրի լուծման հետ կապված որևէ այլ հատուցում սպառողից պահանջվել չի կարող:

Սպառողն իրավունք ունի սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով լուծելու կրեդիտավորմանպայմանագիրը նաև այն դեպքում, երբ լուծվել է կրեդիտի միջոցով ֆինանսավորվող առքուվաճառքի կամ ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման պայմանագիրը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել