ՀՀ գլխավոր դատախազությունը Ռոսգոստրախ-Արմենիա ընկերությանը պարտավորվում է վճարել 2 միլիոն 910 հազար դրամ դատախազության ավտոմեքենաների ապահովագրության համար:
Նշված գումարը կծախսվի 86 ավտոմեքենայի ապահովագրության համար: Գնային սանդղակը սկսվում է 32 հազար դրամից և հասնում մինչև 50 հազար դրամ:
Օրինակ 001 SO 01 պետհամարանիշներով ավտոմեքենայի ապահովագրության համար վճարվել է 50 հազար 440 դրամ, իսկ 162 SO 01 ավտոմեքենայի համար` 32 հազար դրամ: