Նոր ձևավորվելիք կառավարությունում փոխվարչապետի պաշտոնի երեք հավակնորդ կա: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակը»: Ըստ թերթի` մեկը Դավիթ Հարությունյանն է, ով հնարավոր է նշանակվի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար՝ օգնելու Հ. Աբրահամյանի գործունեությանը։
«Հաջորդ հավակնորդը Դաշնակցության ներկայացուցիչ Դավիթ Լոքյանն է, որի որդին Հովիկ Աբրահամյանի երկարամյա օգնականն է։ Լուրեր կան, որ Լոքյանը կարող է կառավարություն տեղափոխվել ՀՅԴ անդամությունը սառեցնելով, այսինքն` առանց կոալիցիոն հուշագրի։ Եվ վերջապես` գործող փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ով համարվում է գործող կառավարության ամենաունիվերսալ կադրը. ենթադրվում է, որ նա կառավարությունում կարող է զբաղեցնել ցանկացած պաշտոն։ Վերջինս, ի դեպ, փոխվարչապետի պաշտոնի ամենահավանական թեկնածուն է»,- գրում է թերթը:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում: