Արտաժամյա աշխատանքներին չեն ներգրավվում`
1) մինչև 18 տարեկան աշխատողները.
2) առանց արտադրությունից կտրվելու` հանրակրթական և մասնագիտական դպրոցներում սովորողաշխատողները դասերի օրերին.
3) առողջության համար վնասակար և (կամ) վտանգավոր գործոնների ազդեցության պայմաններումաշխատողները.
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլպայմաններում աշխատողները:
Հղի կանայք և մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողը կարող են արտաժամյա աշխատանքիներգրավվել միայն իրենց համաձայնությամբ:
Հաշմանդամները կարող են ներգրավվել արտաժամյա աշխատանքի, եթե բժշկական եզրակացությամբ դանրանց արգելված չէ: