Ընդամենը մի քանի րոպե առաջ ադրբեջանական կողմը Արսեն Խոջոյանին հանձնեց հայկական կողմին: Ներկայումս նրան տանում են Իջևանի հիվանդանոց զննության: Այս մասին գրում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ Արսեն Խոջոյանը մարտի 7-ին հատել էր սահմանը և հայտնվել Ադրբեջանի տարածքում: