2 դատավորները չեն պատժվի. ԱԽ-ն մերժել է նախարարի միջնորդությունները

2014 թվականի ապրիլի 4-ին կայացել է ՀՀ արդարադատության խորհրդի նիստ: ՀՀ դատական դեպարտամենտի տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ` Արդարադատության խորհուրդը որոշել է.

1. ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը մերժել։ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճել։

2. ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը մերժել։ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գ. Հեբոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճել։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել