Ոստիկանությունում քաղաքացու ստորագրությունը կեղծվել է. հաղորդում

Քաղաքացի Ա. Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված և նախապատրաստված նյութերով` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ըստ քաղաքացի Ա. Ա.-ի հաղորդման` 2013թ. մայիսի 22-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կոտայքի քննչական բաժնում գրավոր բացատրություն է տվել նախորդ օրն իր մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի վերաբերյալ, որն էլ արձանագրվել է քննություն կատարող քննիչի կողմից, սակայն նախաքննության ընթացքում պարզել է, որ իրենից բացատրություն վերցնելու վերաբերյալ հիշյալ արձանագրությունն ու իր ստորագրությունները կեղծվել են: 

Հատուկ քննչական ծառայության լրատվության բաժնի փոխանցմամբ՝ կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել