Որքա՞ն եկամուտ ունի Տիգրան Սարգսյանը

Տիգրան Սարգսյանի եկամուտները 2013 թվականի ընթացքում կազմել են 36 միլիոն 423 հազար 442 դրամ: Հարկային տարվա սկզբում նա ունեցել է 12 միլիոն 674 հազար դրամ, որը տարվա ավարտին նվազել է՝ հասնելով 5 միլիոն 505 հազար 366 դրամի:

Նույն ժամանակահատվածում 920 հազար 823 դոլարն ավելացել է՝ դառնալով 952 հազար 563 դոլար:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա գույքի, եկամուտների 2013 թվականի հայտարարագրից:

Նշված գումարից 3 միլիոն 344 հազար 568 դրամը Տիգրան Սարգսյանը ձեռք է բերել աշխատավարձի կամ դրան հավասարեցված այլ վճարումներից: Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացած եկամուտը կազմել է 210 հազար 527 դրամ: 

Տրված փոխառությունների (վարկերի) ստացած տոկոսը և այլ հատուցումը՝ 32 միլիոն 868 հազար 347 դրամ: Տիգրան Սարգսյանը հարկային տարում որևէ անշարժ, շարժական կամ թանկարժեք գույք ձեռք չի բերել:

Իրավաբան.net 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել