Ուշադրություն. ոստիկանությունը որոնում է

Այսօր ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, համաձայն ոի` ապրիլի 1-ին Գավառի մանկատան սան, 2000 թ. ծնված Արևշատ Զախարյանն ինքնակամ լքել է մանկատունն ու անհայտ կորել: 

Արտաքին տվյալներն են` հասակը 130 սմ, նիհարավուն կազմվածքով:

Հագին եղել է`սև բաճկոն, կապտավուն ջինսե տաբատ, կանաչ սպորտային կոշիկներ:

Արևշատ Զախարյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Գավառի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 010-59-06-05, 0264-2-20-02, 1-02 հեռախոսահամարներով: 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել