Եթե ամուսինները ցանկանում են ամուսնալուծվել

Ամուսնալուծության մասին համատեղ դիմումում պետք է հաստատվի ամուսնալուծության մասին ամուսինների փոխադարձ համաձայնությունը, և պետք է նշվեն նաև հետևյալ տեղեկությունները.
ա) ամուսիններից յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը, ազգությունը (ամուսիններից յուրաքանչյուրի ցանկությամբ), ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը, կրթությունը, աշխատանքի վայրը և զբաղմունքը.
բ) ամուսնության ակտի գրառման տվյալները.
գ) այն ազգանունները, որոնք ընտրվում են ամուսիններից յուրաքանչյուրի կողմից ամուսնալուծությունից հետո.
դ) ամուսինների անձը հաստատող փաստաթղթերի տվյալները.
ե) անհրաժեշտ այլ տեղեկություններ:
Ամուսնալուծվել ցանկացող ամուսինները ստորագրում են ամուսնալուծության մասին դիմումը և նշում այն ներկայացնելու ժամանակը:

Եթե ամուսիններից մեկը հնարավորություն չունի անձամբ ներկայանալու ՔԿԱԳ մարմին` ամուսնալուծության մասին համատեղ դիմում տալու համար, ապա ամուսինների կամքի արտահայտությունը կարող է ձևակերպվել ամուսնալուծության մասին առանձին հայտարարություններով: Նման հայտարարություն տվող ամուսնու ստորագրությունը պետք է վավերացված լինի օրենքով սահմանված կարգով:

Ամուսնալուծության պետական գրանցումն իրականացվում է ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից մեկ ամիս անցնելուց հետո, բայց երեք ամսից ոչ ուշ, երկու ամուսինների ներկայությամբ կամ ամուսիններից մեկի պարտադիր ներկայությամբ և մյուսի՝ սահմանված կարգով վավերացված համաձայնությամբ:

Ամուսինների կողմից ամուսնալուծության վերաբերյալ դիմումները առանձին հայտարարություններով ձևակերպելու դեպքում նախատեսված մեկամսյա ժամկետի հաշվարկը սկսվում է ՔԿԱԳ մարմին ամուսնալուծության մասին երկրորդ հայտարարությունը տալու օրվանից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել