Գողության մեջ մեղադրվող կանայք՝ ոստիկանությունում

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներն օրերս Արշակունյաց պողոտայում գործող առևտրի կենտրոնից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Ուկրաինայի քաղաքացի, 1987 թ. ծնված Գաննա Ս.-ին և 1989 թ. ծնված Արմինե Շ.-ին:

Առևտրի կենտրոնի մենեջերը ոստիկանությունում հաղորդում է տվել, որ երեկոյան, ժամը 20.00-ի սահմաններում, նրանք հագուստեղենի բաժնից գողացել են տարբեր հագուստներ` պատճառելով 79.200 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության լրատվության բաժնի փոխանցմամբէ՝ գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել