Այսօր` ապրիլի 7-ին, ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հրայր Թովմասյանն ու ՀՀ արդարադատության նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում աշխատող ավելի քան 150 տղամարդիկ արյուն հանձնեցին Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում:
Հրայր Թովմասյանը նշեց, որ արյուն հաճախ է հանձնում և հնարավոր է հենց ապրիլի 7-ին` Մայրության և գեղեցկության տոնին, արյուն հանձնելը նախարարության համար դառնա բարի ավանդույթ:
Նրա խոսքով` քանի որ ամեն մարդու սկիզբը մայրն է, ուրախ կլիներ, եթե այսօր արյուն հանձնողները կարողանային օգտակար լինել գեթ մեկ կնոջ, մեկ հիվանդի, մեկ հղիի:
Արյուն հանձնելուց հետ` Հրայր Թովմասյանը օգտվեց կենտրոնի ճաշարանից: Նշենք, որ արյուն հանձնելուց հետո դոնորին սնունդով ապահովել Կառավարության որոշմամբ է ամրագրված:
Լուսանկարը` moj.am-ի