Ո՞վ է պատասխանատվություն կրում անգործունակ ճանաչված քաղաքացու պատճառած վնասի համար

Անգործունակ ճանաչված քաղաքացու պատճառած վնասը հատուցում է խնամակալը կամ այն կազմակերպությունը, որը պարտավոր էր հսկողություն իրականացնել նրա նկատմամբ, եթե չի ապացուցում, որ վնասն իր մեղքով չի պատճառվել: Խնամակալի կամ հսկողություն իրականացնելու համար պարտավոր կազմակերպության անգործունակ ճանաչված քաղաքացու վնասի հատուցման պարտականությունը չի դադարում հետագայում նրան գործունակ ճանաչելու դեպքում:

Եթե խնամակալը մահացել է կամ բավարար միջոցներ չունի տուժողի կյանքին և առողջությանը պատճառված վնասը հատուցելու համար, իսկ վնաս պատճառողն ունի նման միջոցներ, դատարանն իրավունք ունի, տուժողի ու վնաս պատճառողի գույքային դրության և այլ հանգամանքների հաշվառմամբ, վճիռ կայացնել վնասի հատուցումը լրիվ կամ մասնակիորեն վնաս պատճառողի վրա դնելու մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել