«Դ!ԵՄ ԵՄ»-ը ապրիլի 12-ին հրավիրում է հավաքի

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունն ապրիլի 12-ին՝ ժամը 14:00-ին, բոլորին հրավիրում է Մատենադարանի մոտ անցկացվելիք հավաքին:

«Սահմանադրական դատարանի որոշումից հետո ստեղծված իրավիճակում մենք բոլորս կարիք ունենք հստակ գնահատականների, պարզաբանումների, ինչպես նաև մեր հնարավոր ակնկալիքների ու անելիքների վերաբերյալ հստակեցումների:

Որպես կազմակերպված ու պահանջատեր քաղաքացիական հասարակություն՝ մենք պիտի պաշտպանենք մեր իրավունքները՝ ամրագրված նաև Սահմանադրական դատարանի որոշմամբ, հստակեցնենք դրանից բխող մեր նպատակներն ու հետագա անելիքներն ավելի հստակ և հնարավոր ժամանակացույցով:

Եվ այսպես, ապրիլի 12-ին՝ ժամը 14:00-ին, բոլորս հանդիպում ենք նույն վայրում՝ Մատենադարանի մոտ»,- ասված է «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության տարածած հայտարարության մեջ:

 

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել