Որտե՞ղ պետք է կատարվեն կատարողական գործողությունները

Կատարողական գործողությունները կատարվում են պարտապանի բնակության (գտնվելու) կամ նրա գույքի գտնվելու վայրում:

Պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կատարողական թերթը կատարվում է այդ գործողությունների կատարման վայրում:
Կատարողական վարույթը կարող է փոխանցվել`
1) մեկ հարկադիր կատարողից մյուսին` հարկադիր կատարման ծառայության մարզային (Երևանի քաղաքային) բաժնի կամ բաժանմունքի պետի կողմից.
2) հարկադիր կատարման ծառայության մեկ մարզային բաժնից (բաժանմունքից) մյուս մարզային բաժին (բաժանմունք)` գլխավոր հարկադիր կատարողի կողմից:

Նույն պարտապանի նկատմամբ մեկից ավելի կատարողական վարույթները կենտրոնացվում են նույն հարկադիր կատարողի մոտ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել