Կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ սահմանված կարգով մուտք գործած զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչը համապատասխանաբար տվյալ կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի պետի թույլտվությամբ կալանավորված անձի կամ դատապարտյալի համաձայնությամբ կարող է իրականացնել նրա լուսանկարահանում կամ տեսանկարահանում կամ նրա հետ ունենալ հարցազրույց:
Կալանավորված անձի կամ դատապարտյալի լուսանկարահանումը, տեսանկարահանումը կամ հարցազրույցն իրականացվում է տեսակցության համար նախատեսված սենյակում և, միաժամանակ, մեկ կալանավորված անձի կամ դատապարտյալի մասնակցությամբ` բացառությամբ աշխատանքային, մշակութային, կրթական, մարզական և նման այլ միջոցառումների ժամանակ իրականացվող լուսանկարահանման, տեսանկարահանման կամ հարցազրույցի:
Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի նախաձեռնությամբ կալանավորված անձի կամ դատապարտյալի լուսանկարահանումը, տեսանկարահանումը և հարցազրույցն իրականացվում են կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի ներկայացուցչի ներկայությամբ:
Լուսանկարահանման, տեսանկարահանման և հարցազրույցի ընթացքը վաղաժամկետ կարող է դադարեցվել կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի կողմից իրավախախտումը կանխելու կամ անվտանգությունն ապահովելու նպատակով: