Սերժ Սարգսյանը կարդագրություն է ստորագրել

Նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել Հայաստանի Հանրապետության նախագահի շնորհակալագրով պարգևատրելու մասին:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերի մասին» ՆՀ-764 հրամանագիրը` որոշում եմ.

Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ներքոհիշյալ աշխատակիցներին պարգևատրել Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով՝

Մարիաննա Դավթի ԱՄԻՐԲԵԿՅԱՆԻՆ վերստուգիչ խմբի ֆինանսական աուդիտի բաժնի պետ

Արտակ Ալեքսանի ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության ֆինանսական համակարգի վերլուծության բաժնի պետ

Նարեկ Հովհաննեսի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ դրամավարկային քաղաքականության վարչության իրական հատվածի վերլուծության և կանխատեսումների բաժնի պետ

Լիլիթ Սամվելի ՄԱՆՎԵԼՅԱՆԻՆ ֆինանսական համակարգի կարգավորման վարչության արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի մեթոդաբան

Հասմիկ Սուրենի ՄՈՒՍԻԿՅԱՆԻՆ ֆինանսական դիտարկումների կենտրոնի իրավական սպասարկման բաժնի մեթոդաբան-իրավախորհրդատու»,- գրված է կարգադրության մեջ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել