Ո՞ր դեպքում հրամանատարն իրավունք ունի անցկացնել ծառայողական քննություն

Զորամասի հրամանատարը վնասը հայտնաբերելու դեպքում պարտավոր է նշանակել ծառայողական քննություն` վնասի պատճառները, չափերը և մեղավորներին պարզելու նպատակով:

Ծառայողական քննությունը պետք է ավարտվի վնասը հայտնաբերելու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Նշված ժամկետն անհրաժեշտության դեպքում կարող է մեկ ամսից ոչ ավելի երկարաձգել համապատասխան վերադաս հրամանատարը :

Ծառայողական քննության նյութերի հիման վրա վերադաս հրամանատարը, ծառայողական քննության ավարտից ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում, պատճառված վնասը հատուցելու հայցով դիմում է դատարան:

Ծառայողական քննություն կարող է չնշանակվել, եթե վնաս պատճառելը, դրա չափերն ու մեղավոր անձինք պարզվել են դատարանի կողմից, ստուգման, վերստուգիչ-վերահսկիչ գործունեության, հետաքննության և նախաքննության արդյունքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել