«Դեմ եմ» նախաձեռնության անդամները վստահ են՝ օրենքը հակասահմանադրական է. ՍԴ-ն որոշում է կայացրել իրենց օգտին:
Այս մասին լրագրողների հետ հադիպման ժամանակ ասացին նախաձեռնության անդամները:
«Մենք պետք է պարզապես թույլ չտանք, որպեսզի մեզ մոլորեցնելու փորձեր լինեն գործադիրի կողմից: Մարդիկ 10-ը տարի օրենք են մշակում, բայց այդ օրենքի բազմաթիվ դրույթներ ճանաչվում են հակասահմանադրական: Կառավարությունն առնվազն մի քիչ խելամտություն պետք է ցուցաբերի և նույն գործելաոճին չվերադառնա՝ փորձելով մոլորեցնել քաղաքացիներին»,- ասաց նախաձեռնոթյան անդամ Վահագն Ավագյանը:
Անդամներից Աղլամազյան Հարությունն էլ խորհուրդ տվեց Կառավարությանը զբաղվել օրենքի շտկմամբ, այլ ոչ թե հայտարարություններ տարածելով, թե այն գործում է մինչև սեպտեմբերի 30-ը. « Մենք պատրաստ ենք երկխոսության վարչապետի հետ միայն այն ժամանակ, երբ կբավարավի իրենց պահանջը, այսինքն՝ կհանվի պարտադիրը: Մինչ այդ երկխոսության իմաստ չենք տեսնում»:
Նախաձեռնության անդամները հավաստիացրին, որ դեռևս վերջնական հաղթանակ չեն տոնել: Պայքարը շարունակվում է, քանի որ տարբեր կարծիքները ՍԴ-որոշման վերաբերյալ շատ են. «Գագիկ Հարությունյանը երեկ ընդամենը բարձրաձայնել է, թե որոնք են այս օրենքի հակասահմանադրական կետերը: Նա լուծում չի տվել: Լուծում է տալու Կառավարությունը և Ազգային ժողովը: Մենք շարունակելու ենք պայքարել մինչև վերջ: Չենք թողնելու հանրությանը մոլորեցնեն: Կիրառելու ենք քաղաքացիական անհնազանդության բոլոր հնարավոր միջոցները»: