Արդարադատության նախարարը ո՞ր հոդվածով է պնդում, թե օրենքը գործում է

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը գործում է մինչև սեպտեմբերի 30-ը. մինչև այդ Սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչված դրույթները սահմանադրական են: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Նա նշեց, որ մինչև նախարար լինելը, եղել է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքը մշակող աշխատանքային խմբի անդամ և հստակ կարող է հիմնավորել իր մոտեցումը ՍԴ որոշմանը:

Հրայր Թովմասյանը հիշակատեց «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ կետը` համաձայն որի` սահմանադրության 102-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան, եթե սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կամ դրա որևէ դրույթի` սահմանադրական դատարանի որոշման հրապարակման պահին Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչումն անխուսափելիորեն կառաջացնի այնպիսի ծանր հետևանքներ հանրության և պետության համար, որոնք կխաթարեն այդ պահին տվյալ նորմատիվ ակտի վերացմամբ հաստատվելիք իրավական անվտանգությունը, ապա սահմանադրական դատարանը կարող է, տվյալ ակտը ճանաչելով Սահմանադրությանը հակասող, իր որոշման մեջ հետաձգել այդ ակտի իրավաբանական ուժը կորցնելը:

Այդ դեպքում մինչև ակտի իրավաբանական ուժը կորցնելը ակտը համարվում է Սահմանադրությանը համապատասխանող:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել