Դատավոր Էդգար Հովհաննիսյանը տեղափոխվել է այլ դատարան

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Է. Հովհաննիսյանին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր նշանակելու մասին:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի մարտի 21-ի եզրակացությունը` որոշում եմ.

Էդգար ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները»,- գրված է հրամանագրում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել