Պատահար երթուղայինում

Մարտի 25-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին էր դիմել 1967 թ. ծնված Կարինե Ղ.-ն և հայտնել, որ նախորդ օրը, ժամը 20.00-ին, Գայի պողոտայում, թիվ 73 երթուղու միկրոավտոբուսի սրահում, պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 60.000 դրամ: 

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքի և Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 1-ին, ժամը 19.30-ին, բաժին է ներկայացել 1970 թ. ծնված Անահիտ Ն.-ն և տվել խոստովանական բացատրություն, որ գողությունը կատարել է ինքը:

Ոստիկանության փոխանցմամբ՝ ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Անահիտ Ն.-ն հանձնվել է ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել