Զգուշացե՛ք անհայտ տաքսիներից. միջադեպ Մաշտոցի պողոտայում

Մարտի 29-ի առավոտյան ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ էր ստացվել, որ ԱՄՆ քաղաքացի, 1990 թ. ծնված Ալեքս Ի.-ն գիշերը Մաշտոցի պողոտայում նստել է տաքսի ավտոմեքենա, որի սրահում երկու անհայտ անձինք դանակի սպառնալիքով նրանից վերցրել են գումար և բանկային քարտեր:

Տուժողը ոստիկաններին հայտնել է, որ մարտի 28-ին, ժամը 05.30-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտ երկու անհայտ անձինք, անհայտ մակնիշի և համարանիշի տաքսի ավտոմեքենայի սրահում, դանակի սպառնալիքով իրենից բացահայտ հափշտակել են գումար:

Մարտի 31-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները` ժամը 20.20-ին Հանրապետության հրապարակից բերման են ենթարկել 1993 թ. ծնված Գոռ Գ.-ին և 1991 թ. ծնված Հայկ Կ.-ին: Նրանք խոստովանել են, որ ավազակային հարձակումը կատարել են իրենք: 

Ոստիկանության փոխանցմամբ՝ Գոռ Գ.-ն և Հայկ Կ.-ն ձերբակալված են: Կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել