Րոպեներ առաջ Սահմանադրական դատարանը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր կուտակային բաղադրիչը հակասահմանադրական ճանաչեց:
Այս մասին Սահմանադրական դատարանից հայտնում է Իրավաբան.net-ի թղթակիցը:
Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն ընթերցեց 64 էջից բաղկացած որոշման մեջ տեղ գտած միայն ՍԴ-ի իրավական դիրքորոշումները և եզրափակիչ մասը:
Մանրամասները` շուտով:
Հիշեցնենք, որ բանավոր ընթացակարգով գործի դատաքննությունը սկսվել էր մարտի 28-ին: ՍԴ-ն լսել էր հայցվոր ու պատասխանող կողմերին, դատարան հրավիրված Կենտրոնական բանկի և Կառավարության ներկայացուցիչներին ու հեռացել խորհրդակցական սենյակ: