Սահմանադրական դատարանը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի` պարտադիր կուտակային բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականությունը որոշելու մասին որոշումը կհրապարակի այսօր` ժամը 11:00-ին: Այս մասին Իրավաբան.net -ը տեղեկացավ Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանի ֆեյսբուքյան էջից:
Հիշեցնենք, որ գործով բանավոր ընթացակարգով դատաքննությունը սկսվել էր մարտի 28-ին: ՍԴ-ն լսել էր հայցվոր ու պատասխանող կողմերին, դատարան հրավիրված Կենտրոնական բանկի և Կառավարության ներկայացուցիչներին ու հեռացել խորհրդակցական սենյակ: