Բնությունը պատերազմ է հայտարարել

Արդեն երկու օր է, ինչ Արարատի մարզի գյուղացիները պայքարում են ցրտահարության դեմ: Մինչ ԶԼՄ-ներով բնակչությանը տեղեկացնում են սպասվող ցրտահարության մասին, հորդորում` այգիները ծխահարել ու առատորեն ոռոգել, գյուղացիներին ավանդական ծխահարումից բացի ոչինչ չի մնում անել` ոռոգման հնարավորություն բացակայության պատճառով:
Նախօրեին ուժգին քամին պոկել է մարզի մի շարք բնակավայրերի, այդ թվում՝ Արմաշի տների տանիքներն և արագիլների բները, իսկ այսօր առատորեն տեղացող ձյունը և ուղեկցող բուքը վերջնականապես կոտրել են գյուղացիների հույսը սպասվող բերքից: Չնայած այդ ամենին՝ ծխահարումներ կրկին արել են:

Հանրային թղթակից՝ Տիգրան Մաթևոսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել