Հաշվի առնելով փաստաբանի և նոտարի գործունեության կարևորությունը և նրանց դերակատարությունը արդարադատության իրականացմանը նպաստելու գործում` օրենսդիրը հատուկ իրավական կարգավորում է նախատեսել վերջիններիս գործունեությանը խոչընդոտելու դեպքում: Ընդ որում, նշված արարքը որակվել է որպես հանցագործություն, այսինքն` առաջացնում է քրեական պատասխանատվություն:
Այսպես` պաշտոնատար անձի կողմից փաստաբանի կամ նոտարի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով` 200.000-400.000 դրամ, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով:
Փաստաբանի կամ նոտարի նկատմամբ սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքը` կապված նրա լիազորությունների իրականացման հետ` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով` 200.000-500.000 դրամ, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով: