Զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելու հետևանքները

ՀՀ օրենսդրության համաձայն` զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք սահմանված կարգի խախտմամբ մուտք գործելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հինգհարյուրապատիկի չափով` 500.000 դրամ, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով:

Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից` պատժվում է կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մինչև մեկ տարի ժամկետով:

Վերոնշյալ առաջին կամ երկրորդ մասերով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
2) զենք կամ որպես զենք օգտագործվող այլ առարկա գործադրելով,
3) անձի առողջությանը թեթև կամ միջին ծանրության վնաս պատճառելով՝ պատժվում է ազատազրկմամբ` մինչև հինգ տարի ժամկետով:
Իսկ վերը նշված առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

Բացի այդ, վերը նշված առաջին կամ երկրորդ կամ երրորդ կամ չորրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում` պատժվում է ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել