Դատարանը խորհրդակցական սենյակում է. որոշումն այսօր չի հրապարակվի

Սահմանադրական դատարանը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի` պարտադիր կուտակային բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականությունը որոշելու մասին որոշումն այսօր չի հրապարակի. դատարանը դեռևս խորհրդակցական սենյակում է: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկացավ Սահմանադրական դատարանի մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ գործով բանավոր ընթացակարգով դատաքննությունը սկսվել էր մարտի 28-ին: ՍԴ-ն լսել էր հայցվոր ու պատասխանող կողմերին, դատարան հրավիրված Կենտրոնական բանկի և Կառավարության ներկայացուցիչներին ու հեռացել խորհրդակցական սենյակ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել