Դատապարտյալի մահվան դեպքում ի՞նչ պետք է անի ուղղիչ հիմնարկի վարչակազմը

Դատապարտյալի ծանր հիվանդության կամ մահվան դեպքում ուղղիչ հիմնարկի վարչակազմն այդ մասին անհապաղ տեղեկացնում է նրա մերձավոր ազգականներին և պատժի կատարման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Մահացածի դին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գործողությունների իրականացումից հետո հանձնվում է նրա մերձավոր ազգականներին կամ համապատասխան դիմում ներկայացնող անձին: Այդպիսիք չլինելու դեպքում դատապարտյալի հուղարկավորումն իրականացվում է պետության հաշվին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել