Սկսվել է

Սահմանադրական դատարանում սկսվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ Ազգային ժողովի թվով 36 պատգամավորների դիմումի դատաքննությունը, որը սկսվել է մարտի 28-ին:

Այսօր դատարանը կլսի Կառավարության և Կենտրոնական բանկի ներկայացուցիչներին, կողմերի եզրափակիչ ելույթները, որից հետո կհեռանա խորհրդակցական սենյակ` գործով որոշում կայացնելու:

Նշենք, որ Կառավարության կողմից ներկայացուցիչ նշանակված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովվության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաինյանի փոխարեն դատարան է ներկայացել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել