Իրազեկում աշխատողներին

Աշխատանքային իրավահարաբերությունների մեջ գտնվող յուրաքանչյուր աշխատող պետք է իմանա, որ Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանվում է 45 000 դրամ: Սա նշանակում է, որ աշխատողի ամսական աշխատավարձը չի կարող ցածր լինել վերը նշված աշխատավարձի չափից: Ընդ որում, նվազագույն ամսական աշխատավարձի չափի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարները:

 Նշենք նաև, որ գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանվում է`

  • աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` 270 դրամ.
  • աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 300 դրամ.
  • աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 450 դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել