Սահմանադրական դատարանի անդամի անկախությունը

Սահմանադրական արդարադատություն իրականացնելիս սահմանադրական դատարանի անդամն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը և օրենքին:

Սահմանադրական դատարանի անդամն իրավունք չունի իր գործունեության կապակցությամբ հայցելու կամ ստանալու որևէ ցուցում:

Սահմանադրական դատարանի անդամի գործունեության կապակցությամբ նրա նկատմամբ որևէ ներգործություն անթույլատրելի է և հետապնդվում է օրենքով։

Սահմանադրական դատարանի անդամի գործունեությանը միջամտության կամ նրա նկատմամբ այլ ներգործության յուրաքանչյուր փաստի մասին սահմանադրական դատարանի անդամն անհապաղ իրազեկում էսահմանադրական դատարանին, որն իր որոշմամբ կարող է իրավասու մարմիններից պահանջել անհապաղ պատասխանատվության ենթարկել միջամտություն թույլ տված և (կամ) այն կազմակերպած անձին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել