Հայկական կոնյակների դասակարգումն ըստ օրենքի

ՀՀ օրենսդրության համաձայն՝ հայկական կոնյակները դասակարգվում են ըստ՝
1) դրանցում օգտագործված կոնյակի սպիրտների միջին տարիքի՝ սովորական և հասուն կոնյակների.
2) հետկուպաժային հանգստից հետո կաղնեփայտյա տակառներում նվազագույնը երեք տարի դրանց հնացման տևողության՝ գերհնացված (կոլեկցիոն) կոնյակների:
Նշենք նաև, որ հայկական սովորական կոնյակները, ըստ դրանցում օգտագործվող կոնյակի սպիրտների միջին տարիքի, դասակարգվում են`
1) երեք տարեկան կոնյակների, եթե դրանք արտադրված են առնվազն երեք տարի հնացրած կոնյակի սպիրտներից.
2) չորս տարեկան կոնյակների, եթե դրանց արտադրման ընթացքում օգտագործվող կոնյակի սպիրտների միջին տարիքը կազմում է առնվազն չորս տարի.
3) հինգ տարեկան կոնյակների, եթե դրանց արտադրման ընթացքում օգտագործվող կոնյակի սպիրտների միջին տարիքը կազմում է առնվազն հինգ տարի:

Հայկական հասուն կոնյակները, ըստ դրանցում օգտագործված կոնյակի սպիրտների միջին տարիքի, դասակարգվում են՝
1) միջահաս կոնյակների, եթե դրանց արտադրման ընթացքում օգտագործվող կոնյակի սպիրտների միջին տարիքը կազմում է առնվազն վեց տարի.
2) հին կոնյակների, եթե դրանց արտադրման ընթացքում օգտագործվող կոնյակի սպիրտների միջին տարիքը կազմում է առնվազն տասը տարի.
3) շատ հին կոնյակների, եթե դրանց արտադրման ընթացքում օգտագործվող կոնյակի սպիրտների միջին տարիքը կազմում է քսանմեկից երեսուն տարի.
4) հնագույն կոնյակների, երբ դրանց արտադրման ընթացքում օգտագործվող կոնյակի սպիրտների միջին տարիքը կազմում է առնվազն երեսունմեկ տարի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել