Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդը, ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների), դասակարգվում է`
1) գյուղատնտեսական նշանակության.
2) բնակավայրերի.
3) արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության.
4) էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների.
5) հատուկ պահպանվող տարածքների.
6) հատուկ նշանակության.
7) անտառային.
8) ջրային.
9) պահուստային հողերի:
Յուրաքանչյուր նպատակային նշանակության հող, ըստ օգտագործման բնույթի, դասակարգվում է հողատեսքերի կամ գործառնական նշանակության հողերի: