Ինչպե՞ս է տրվում երկրապահ կամավորականի կարգավիճակը

Երկրապահ կամավորականի կարգավիճակը տրվում է պաշտպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Պետական կառավարման լիազորված մարմինը երկրապահ կամավորականի կարգավիճակը տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված փաստաթղթերը միջգերատեսչական հանձնաժողով են ներկայացվում ստորև սահմանված ժամկետում:

Երկրապահ կամավորականի կարգավիճակ ստանալու նպատակով ֆիզիկական անձը պետական կառավարման լիազորված մարմին է ներկայացնում դիմում՝ կից ներկայացնելով միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Դիմումի ձևը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը:

Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն չի տրվում, եթե`
1) չեն ներկայացվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բոլոր փաստաթղթերը.
2) ներկայացվել են կեղծ փաստաթղթեր.
3) առկա է ստորև նախատեսված մերժման հիմքը.
4) փաստաթղթերը ներկայացվել են սահմանված ժամկետից ուշ:

Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերը թերի են կամ ոչ ամբողջական, ապա միջգերատեսչական հանձնաժողովը դիմողին առաջարկում է քսանօրյա ժամկետում ներկայացնել ամբողջական փաստաթղթերը կամ վերացնել նշված թերությունները:

Ստորև սահմանված ժամկետում ամբողջական փաստաթղթերը չներկայացնելու կամ նշված թերությունները չվերացնելու դեպքում դիմումը մերժվում է:

Երկրապահ կամավորականի կարգավիճակ ստանալու համար դիմումները ներկայացվում են պետական կառավարման լիազորված մարմին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծման պահից` մեկ տարվա ընթացքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել