Րոպեներ առաջ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ Սահմանադրական դատարանը կուսումնասիրի այսօրվա նիստի ընթացքում կողմերի հարցադրումներն ու պատասխանները, իսկ գործի դատաքննությունը կշարունակվի երկուշաբթի օրը, ժամը 10.00-ին:
Նույն օրը ՍԴ-ն կլսի կառավարության և Կենտրոնական բանկի ներկայացուցիչներին, կողմերի եզրափակիչ ելույթները, որից հետո դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ` գործով որոշում կայացնելու համար: