Անեծքը երկար տարիներ կիրառվել է որպես պատժի տեսակ

Ավստրալացի աբորիգենների մոտ երկար տարիներ կիրառվել է պատժի հատուկ և մեզ համար տարօրինակ միջոցը` անեծքը:

Աբորիգեններն այնքան են հավատացել այդ պատժի ուժին, որ «անիծվածը» մի քանի օրվա ընթացքում մահացել է:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համաձայն` մեր երկրում կիրառվում են հետևյալ պատժի տեսակները`
1) տուգանքը.
2) որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը.
3) հանրային աշխատանքները.
4) հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելը.
4.1) զինվորական ծառայության մեջ սահմանափակումը.
5) գույքի բռնագրավումը.
6) կալանքը.
7) կարգապահական գումարտակում պահելը.
8) ազատազրկումը որոշակի ժամկետով.
9) ցմահ ազատազրկումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել