«Վերջին հաշվով պետք է կարողանանք հասկանալ, թե ինչ է կատարվում». Գագիկ Հարությունյան

Սահմանադրական դատարանը սահմանեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության հարցը դատաքննության ժամանակ քննարկել նյութերի հետազոտման հետևյալ կարգով՝ լսելու է դիմող կողմի բացատրությունները, հարցեր են տալու դատարանի անդամներն ու պատասխանող կողմը, լսելու է պատասխանող կողմի բացատրությունները, ուղղվելու են հարցեր պատասխանող կողմին, որից հետո անդրադառնալու են այն հարցերին, որոնք ցանկանում են ճշտել հրավիրվածներից՝ Կառավարության և Կենտրոնական բանկի ներկայացուցիչներից, անհրաժեշտության դեպքում լրացուցիչ կանդրադառնան հետազոտման կարգին, ապա կլսեն եզրափակիչ ելույթները:

«Ոչ հարցերի, ոչ բացատրությունների հարցում որևէ սահմանափակում չի կարող լինել: Մենք պետք է կարողանանք մանրամասը պարզաբանել այն բոլոր խնդիրները, որոնք այսօր կամ այսպես ասած օդում են կուտակված կամ բաձրաձայնվել են: Վերջին հաշվով պետք է կարողանանք հասկանալ, թե ինչ է կատարվում և որոնք են այն խնդիրները, որոնք լուծում են պահանջում: Այսօր բոլոր ամբիոններից հնչեցվում են, թե օրենքը նորից պետք է քննարկվի: Ես չգիտեմ, թե մարդիկ կոնկրետ ինչ նկատի ունեն, բայց կան հարցեր, որոնք մեզ համար պետք է պարզենք և այդ պարզումից հետո, մենք կարողանանք ճիշտ իրավական դիրքորոշումներ մշակել և որոշում կայացնել»,- ասաց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:

Այս պահին դիմող կողմը ներկայացնում է իր դիմումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել