Հրշեջն աշխատավայրում չպարզված պայմաններում գանգոսկրի կոտրված է ստացել

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության մարզային քննչական բաժնում` ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:

Հատուկ քննչական ծառայության կայքի փոխանցմամբ` նախաքննությամբ պարզվել է, որ 2014թ. փետրվարի 12-ին` ժամը 23-ի սահմաններում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հրշեջ պարամետիկ Հ. Հ.-ն, գտնվելով աշխատավայրում, քննությամբ դեռևս չպարզված պայմաններում ստացել է գանգոսկրի կոտրվածք` կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել