Բերման են ենթարկել ոստիկանություն մեքենայի հետ միասին

Մարտի 25-ին, ժամը 14.00-ին, տաքսի ծառայություններից մեկի աշխատակցուհուց ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ 5 օր առաջ Կոմիտասի պողոտայում գտնվող ընկերության գրասենյակի մոտից 1978 թ. ծնված Գևորգ Ն.-ն խաբեությամբ հափշտակել է տաքսի ծառայությանը պատկանող «Դեու» մակնիշի ավտոմեքենան և հեռացել անհայտ ուղղությամբ:

Ոստիկանության կայքի փոխանցմամբ` ոստիկանության ծառայողները նույն օրը, ժամը 15.30-ին, Պ. Սևակի փողոցից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Գևորգ Ն.-ին` նշված ավտոմեքենայով:

Կատարվում է հետաքննություն: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել