«Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծում կառավարության առաջարկած աղմկահարույց փոփոխությունները խորհրդարանի մեծամասնությունը հաստատեց, սակայն վերաբերմունքը միանշանակ չէր: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Օրենքով այսուհետև պետական գույքը կարելի է կառավարել, օտարել կառավարության որոշմամբ` առանց Ազգային ժողովի համաձայնությունը ստանալու:
«Այսով կնշանակի, որ պետական կարևորագույն օբյեկտները (եթե դրանք մնացել են) այսուհետ անձայն, անաղմուկ կարող են օտարվել»,- եզրակացնում է թերթը:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում: